TotalFootball.am


21.10.19 03:11

Մոուրինյու. «Կլոպը չհավանեց մենյուն, նա սիրում է միս, բայց բերել էին ձուկ»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղից հետո: 

«Նրան դուր չեկավ մենյուն: Նա միս է սիրում, բայց ձուկ էին բերել: ՄՅՈւ-ն, չնայած կադրային խնդիրներին, խաղում էր 5 պաշտպանով և բավականին հուսալի էր գործում: Նրանք շանս չէին տալիս «Լիվերպուլին»: Կլոպին դուր չեկավ մենյուն: 

«Լիվերպուլը» դժվարություններ է ունենում այն թիմերի դեմ, որոնք խորը պաշտպանության են անցնում: «Լիվերպուլը» ֆանտաստիկ ռեկորդ է գրանցել այդքան շատ հաղթանակներով, բայց նրանք ջախջախում են միայն այն թիմերին, որոնք համապատասխանում են իրենց խաղին: 

Հասկանալի է, թե ինչու է Յուրգենը հիասթափված: Նրա թիմը ֆանտաստիկ իրավիճակում է, բայց «Օլդ Տրաֆորդում»՝ յուրահատուկ ստադիոնում, Կլոպը երբեք չի հաղթել»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել BBC-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0