TotalFootball.am


21.10.19 00:42

[ՎԻԴԵՈ] «Միլանը» ձեռքից բաց թողեց հաղթանակը Պիոլիի առաջին խաղում


Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լեչչեի» հետ: 

Հաշիվը 20-րդ րոպեին բացեց Հական Չալհանողլուն: 63-րդ րոպեին Բաբակարը վերականգնեց հաշվի հավասարությունը: 81-րդ րոպեին Կշիշտոֆ Պյոնտեն առաջ մղեց «ռոսոներիներին»: 90 + 2 -րդ րոպեին Մարկո Կալդերոնին հաշիվը դարձրեց 2:2:

Հիշեցնենք, որ այս խաղն առաջինն էր «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի համար: 

Միլանյան ակումբը 8 տուրից հետո վաստակած 10 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0