TotalFootball.am

16.10.19 21:42

Մեսսին նշել է այն ֆուտբոլիստներին, առանց որոնց չէր նվաճի «Ոսկե խաղակոշիկը»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Ոսկե խաղակոշիկի» արարողության ժամանակ նշել է խաղընկերներին, առանց որոնց չէր նվաճի այդ մրցանակը։
«Լուիս Սուարեսն ու Ժորդի Ալբան, որոնք հիմա այստեղ են, երկու գլխավոր պատճառներն են, որ ես ստացա այդ մրցանակը։ Առանց թիմի ոչ մի մրցանակ չէի նվաճի։ Այս մրցանակը նախատեսված է ողջ թիմի համար, այն ցույց է տալիս յուրաքանչյուրի ներդրումը։
Չեմպիոնների լիգան առանձնահատուկ մրցաշար է, որը մենք շատ ենք ցանկանում հաղթել, բայց մենք հասկանում ենք, որ ամենակարևորը Պրիմերան է։ Մենք «Բարսելոնան» ենք, ձգտում ենք հաղթել բոլոր մրցաշարերում, որոնցում մասնակցում ենք», - Մեսսիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0