TotalFootball.am


10.10.19 12:06

Վենգերը Գնաբրիի՝ «Արսենալից» հեռանալու համար մեղադրում է «Բավարիային»


«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ «զինագործները» ցանկանում էին թիմում պահել Սերժ Գնաբրիին, որը հիմա իրեն հիանալի է դրսևորում «Բավարիայում»: 

«Մենք երկար ժամանակ փորձում էինք երկարաձգել պայմանագրի ժամկետը Սերժի հետ: Կարծում եմ՝ «Բավարիան» գաղտնի կերպով ազդել է Գնաբրիի՝ «Արսենալից» հեռանալու որոշման վրա: 

Կարծում եմ, որ նրանք հայտնել են ֆուտբոլիստին, որ «Վերդեր» տեղափոխվելուց հետո նրանք կգնեն նրա տրանսֆերը: 

Սերժը միշտ էլ տաղանդավոր է եղել, բայց երբեմն նրան չի բավարարել վստահությունը: Գնաբրին «Վեսթ Բրոմից» վերադառնալուց հետո կորցրել էր վստահությունը և ես փորձում էի վերականգնել այն, քանի որ հավատում էի նրան»,- Վենգերի խոսքն է մեջբերել beIN SPORTS-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0