TotalFootball.am


09.10.19 12:35

Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Սուլշերին ՄՅՈւ-ում


«Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 

Ըստ աղբյուրի՝ 32-ամյա գերմանացին իր աշխատանքով տպավորել է ՄՅՈւ-ի ղեկավարությանը: 

Մանչեսթերյան ակումբը հետաքրքրված է Նագելսմանի ծառայություններով: 

«Լեյպցիգն» ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 2 միավորով զիջելով առաջատար Մյունխենգլադբախի «Բորուսիային»: 

«Մանչեսթեր Յունայթեդն» անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում և 8 տուրից հետո հավաքել է ընդամենը 9 միավոր: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0