TotalFootball.am


08.10.19 19:19

Շվայնշտայգերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին


«Չիկագո Ֆայերի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 

«Հարգելի երկրպագուներ, եկել է ժամանակը հայտարարելու, որ մրցաշրջանի վերջում ավարտում եմ սպորտային կարիերաս: Շնորհակալություն իմ թիմերին՝ «Բավարիային», «Մանչեսթեր Յունայթեդին», «Չիկագո Ֆայերին» և Գերմանիայի հավաքականին: Դուք իմ կարիերան անհավանական եք դարձրել: Շնորհակալություն նաև իմ ընտանիքին: 

Ես տխրությամբ եմ հրաժեշտ տալիս ֆուտբոլիստի կարիերային, բայց անհամբերությամբ սպասում եմ կյանքի նոր մարտահրավերներին: Ես միշտ հավատարիմ կլինեմ ֆուտբոլին: Ձեր Բաստի»,- գրել է ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0