TotalFootball.am

08.10.19 13:28

Մերսոնը չի հավատում, որ «Լիվերպուլը» կկրկնի «Արսենալի» նվաճումը

«Արսենալի» նախկին խաղացող, իսկ ներկայումս ֆուտբոլային փորձագետ Պոլ Մերսոնը կարծիք է հայտնել, որ «Լիվերպուլը» չի կարողանա Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունն անցկացնել առանց պարտության։ Նախկինում դա հաջողվել է միայն «զինագործներին» 2003/04 մրցաշրջանում։
««Լիվերպուլն» առանց պարտության չի անցկացնի մրցաշրջանը։ Նրանք չեն անի այն, ինչ արեց «Արսենալը» 15 տարի առաջ։ «Երբ «Լեսթերը» հավասարեցրեց հաշիվը, զգացողություն հայտնվեց, որ նրանք կարող են նաև հաղթել, չնայած այն բանին, որ «կարմիրները» 70 րոպեների ընթացքում ավելի լավն էին և արժանի չէին պարտության։ Այնուամենայնիվ «Լիվերպուլը» շարունակեց առանց կանգառի առաջ շարժվել, իսկ այդպիսի դեպքերում անհրաժեշտ է դադարներ տալ։
Մրցաշրջանի վերջում ոչ ոք չի հիշի հոկտեմբերի 5-ը և «Լեսթերի» դարպասին 11-մետրանոցը, բայց այդ գոլը կարող է անհավանական կարևոր լինել։ Երբ դառնում ես չեմպիոն, բոլորը մոռանում են, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերին և նոյեմբերին։ Բոլորը մտածում են ապրիլի և մայիսի իրադարձությունների մասին, բայց այդ 11-մետրանոցը կարող է շատ կարևոր դառնալ չեմպիոնական մրցավազքում», - գրել է Մերսոնը Sky Sports-ի իր բլոգում։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0