TotalFootball.am


22.09.19 23:40

Առաջին 150 խաղերում 92 հաղթանակ․ Կլոպը ԱՊԼ-ի երկրորդ ցուցանիշն է գրանցել


Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Չելսիի» հետ հանդիպումը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար դարձավ մրցաշարում 150-րդ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Opta Sport-ը, գերմանացի մասնագետի և նրա թիմի հաշվին կա 92 հաղթանակ։ Դա մրցաշարում երկրորդ արդյունքն է մարզիչների համար առաջին 150 խաղերում։ Առաջին տեղն այդ ցուցանիշով զբաղեցնում է Ժոզե Մոուրինյոն։ Պորտուգալացու հաշվին կա 105 հաղթանակ։ Կլոպին հաջորդում է Ալեքս Ֆերգյուսոնը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին 150 խաղերում տարել է 90 հաղթանակ։
Հետաքրքիր է, որ գերմանացի մասնագետին արդեն մոտակա ժամանակներում կարող է շրջանցել Պեպ Գվարդիոլան, ով «Մանչեսթեր Սիթիի» հետ ունի արդեն 120 անցկացրած հանդիպում, որոնցից հաղթել է 91-ում։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Չելսիի» հետ հանդիպումը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար դարձավ մրցաշարում 150-րդ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Opta Sport-ը, գերմանացի մասնագետի և նրա թիմի հաշվին կա 92 հաղթանակ։ Դա մրցաշարում երկրորդ արդյունքն է մարզիչների համար առաջին 150 խաղերում։ Առաջին տեղն այդ ցուցանիշով զբաղեցնում է Ժոզե Մոուրինյուն։ Պորտուգալացու հաշվին կա 105 հաղթանակ։ Կլոպին հաջորդում է Ալեքս Ֆերգյուսոնը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին 150 խաղերում տարել է 90 հաղթանակ։

Հետաքրքիր է, որ գերմանացի մասնագետին արդեն մոտակա ժամանակներում կարող է շրջանցել Պեպ Գվարդիոլան, ով «Մանչեսթեր Սիթիի» հետ ունի արդեն 120 անցկացրած հանդիպում, որոնցից հաղթել է 91-ում։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0