TotalFootball.am


22.09.19 21:28

[ՎԻԴԵՈ]«Արսենալը» 10 հոգով կամային հաղթանակ տոնեց, «Լիվերպուլը» հյուրընկալվելիս հաղթեց «Չելսիին»,


Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացան 6-րդ տուրի վերջին երկու հանդիպումները։ 

Տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Չելսին» և «Լիվերպուլը»։ Յուրգեն Կլոպի սաները, որոնք ընթացիկ առաջնությունում բացառապես հաղթանակներ են տոնել, առաջին խաղակեսում արդեն երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Կեպա Արիսաբալագայի դարպասը։ Աչքի ընկան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Ռոբերտո Ֆիրմինոն։ 

«Չելսիին» երկրորդ կեսում հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ վնասվածքից նոր ապաքինված Ն'Գոլո Կանտեն։ 

Մյուս խաղն ավելի գոլառատ ու դրամատիկ պայքարում անցավ։ «Էմիրեյթս» մարզադաշտում միմյանց էին հանդիպել «Արսենալն» ու «Ասթոն Վիլան»։ 

Առաջին խաղակեսում Մքգինի գոլի շնորհիվ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ, որին հաջորդեց «Արսենալի» պաշտպան Մեյթլանդ-Նայլսի կարմիր քարտը։ 

10 հոգով Էմերիի թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 11-մետրանոցից իր առաջին գոլը լոնդոնյան ակումբում խփեց թիմի նորեկ Նիկոլյա Պեպեն։ Այդուհանդերձ հյուրերը շատ արագ կարողացան կրկին առաջ անցնել հաշվի մեջ՝ շնորհիվ Ուեսլիի խփած գոլի։ 

Թվում էր, թե «Արսենալը» հերթական անգամ միավորներ կկորցնի, բայց թիմը ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլև կարողացավ կամային հաղթանակ տանել։ Խաղի ավարտին մոտ գոլերի հեղինակներ դարձան Կալում Չեմբերսը և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ 

Այս հանդիպումներից հետո «Լիվերպուլը» 100%-անոց արդյունքով (6 խաղ, 6 հաղթանակ) շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Արսենալն» իր հերթին վաստակեց 11 միավոր և 3-5 հորիզոնականներն է զբաղեցնում «Լեսթերի» և «Վեսթ Հեմի» հետ միասին։ 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0