TotalFootball.am


22.09.19 18:57

[ՎԻԴԵՈ] Ջեկոյի 90+3 րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Ռոմային»


Ա Սերիայի 4-րդ տուրում «Բոլոնյան» ընդունել էր «Ռոմային»: Հանդիպումն ավարտվեց հռոմեացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով: 

Խաղի հաշիվը 49-րդ րոպեին բացեց «Ռոմայի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը՝ տուգանայինից կատարած հարվածով գրավելով մրցակցի դարպասը: 

5 րոպե անց Նիկոլա Սանսոնեն հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 

Խաղի 84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո դաշտից հեռացվեց «գայլերի» պաշտպան Ջանլուկա Մանչինին: 

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվեց 86-րդ րոպեին: 

Հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին «Ռոմային» հաղթանակ պարգևեց Էդին Ջեկոն: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0