TotalFootball.am


22.09.19 16:20

Ինչպես 18-ամյա պաշտպանը զարմացրեց Գվարդիոլային՝ գուշակելով մրցակցի մարտավարությունը


Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 8:0 հաշվով ջախջախեց «Ուոթֆորդին»: «Քաղաքայինները» հանդիպման 18-րդ րոպեին դրությամբ արդեն հաղթում էին 5:0 հաշվով: 

Հաշվի առնելով, որ մանչեսթերյան ակումբը խնդիրներ ունի պաշտպանական գծում (Ջոն Սթոունզը և Էմերիկ Լապերտը վնասվածքներ ունեն, իսկ վերջին խաղերում որպես կենտրոնական պաշտպան հանդես է գալիս Ֆերնանդինյոն) «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկրորդ կեսում փորձարկումներ կատարեց՝ խաղադաշտ դուրս բերելով պաշտպանների (Ժոաու Կանսելու, Անխելինյո, Էրիկ Գարսիա): 

Գվարդիոլան խաղից հետո խոսելով 18-ամյա Էրիկ Գարսիայի մասին, որի համար այս խաղը դարձավ առաջինը Պրեմիեր լիգայում, հետաքրքիր դեպք է պատմել, որը զարմացրել է իրեն: 

«Էրիկը շատ խելացի տղա է: Նա ամեն ինչ գիտի: Նա ամեն ինչի վրա ուշադրություն է դարձնում: Այս խաղից առաջ մենք կասկածներ ունեինք, թե ինչ դասավորության կխաղա «Ուոթֆորդը»՝ չո՞րս, թե հինգ պաշտպանով (հավանաբար Գվարդիոլային շփոթեցրել էր Դիմիտրի Ֆուլկյեի՝ «Ուոթֆորդի» մեկնարկային կազմում հայտնվելը, քանի որ Լիգայի գավաթի խաղարկությունում նա դուրս էր եկել դաշտ պաշտպանի, իսկ այս խաղում՝ կիսապաշտպանի դիրքում): 

Էրիկը նախավարժանքից հետո մոտեցավ ինձ և ասաց, որ նկատել է, թե ինչպես են «Ուոթֆորդի» ֆուտբոլիստները ինչ-որ տեղաշարժումներ էին փորձարկում և որ նրանք կխաղան 4 պաշտպանով: Ֆուտբոլիստներից այլևս ոչ մեկ ինձ նման հարցով չմոտեցավ: Իսկ նա ուշադրություն էր դարձրել դրան: Էրիկը գիտեր, որ մենք կասկածներ ունենք»,- ասել է Գվարդիոլան: .





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0