TotalFootball.am


21.09.19 20:00

Անոնս. «Բոլոնյա»-«Ռոմա». թվեր, փաստեր, վիճակագրություն


Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Բոլոնյային»: Հանդիպումը կկայանա «Ռենատո Դալարա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: 

Картинки по запросу renato dall'ara stadium

«Ռոմայի» պաշտոնական կայքը վիճակագրական անոնս է հրապարակել այս խաղին ընդառաջ: 

Թիմերը միմյանց դեմ հանդիպել են 142 անգամ: 

  • «Բոլոնյա» հաղթանակ - 49
  • Ոչ-ոքի - 43
  • «Ռոմա» հաղթանակ - 50 

«Ռոման» այն ակումբն է, որին «Բոլոնյան» ամենաշատն է հաղթել Ա Սերիայում:

«Բոլոնյայի» վերջին 10 գոլերը «Ռոմայի» դարպասը խփել են 10 տարբեր ֆուտբոլիստներ: 

«Ռոմայի» հարձակվող Նիկոլա Կալինիչի հաջորդ խաղը կդառնա 100-րդը խորվաթ ֆուտբոլիստի համար Ա Սերիայում: Նա 35 գոլ է խփել Իտալիայի առաջնությունում: Կալինիչն իր առաջին գոլը Ա Սերիայում խփել է հենց «Բոլոնյայի» դարպասը՝ խաղալով «Ֆիորենտինայում» 2015 թվականի սեպտեմբերին: 

▲«Բոլոնյան» հաղթել է Ա Սերիայի վերջին 8 տնային խաղերում: Վերջին անգամ 9 տնային հաղթանակ թիմը տոնել է 1941 թվականին: 

Ընթացիկ մրցաշրջանում «Բոլոնյան» ունի գնդակի տիրելու տոկոսային հարաբերության լավագույն արդյունքը (միջինը մեկ խաղում 67%): 

Ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» 9 գոլերից 8-ը խփվել են առաջին կեսում: 

Ընթացիկ մրցաշրջանում «Բոլոնյայի» 9 գոլից 6-ը (Ա Սերիա և Իտալիայի գավաթ) խփվել են երկրորդ կեսում: 

«Ռոմայի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը ընթացիկ մրցաշրջանի յուրքանչյուր խաղում մասնակցություն է ունեցել «Ռոմայի» խփած գոլերից մեկին: Վերջին անգամ «Ռոմայի» կազմում մեկնարկային 4 տուրում նման ցուցանիշ գրանցել է Ֆրանչեսկո Տոտտին 2013-14 թթ. մրցաշրջանում: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0