TotalFootball.am


21.09.19 19:55

[ՎԻԴԵՈ] «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Ուոթֆորդին», Բերնարդու Սիլվան՝ հեթ-տրիկի հեղինակ


Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուոթֆորդին»։ 

Անգլիայի գործող չեմպիոնը քարը քարի վրա չթողեց «Ուոթֆորդին» և հաղթեց 8։0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան, մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Սիլվան, Սերխիո Ագուերոն, Ռիյադ Մահրեզը, Նիկոլաս Օտամենդին և Կևին դե Բրույնեն։ 

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 13 միավոր ու բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ 2 միավորով զիջելով «Լիվերպուլին», որն իր հանդիպումը կանցկացնի վաղը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0