TotalFootball.am


18.09.19 19:21

Չավին նշել է Չեմպիոնների լիգայի երեք գլխավոր ֆավորիտներին


«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկայումս «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հնարավոր հաղթողների մասին։ 
«Բացի «Բարսելոնայից», այս մրցաշրջանի ֆավորիտներն են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Մենք արդեն գիտենք, որ «Լիվերպուլը» օժտված է ամեն ինչով, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգայում։ Այն շատ ուժեղ թիմ է։ Ինչ վերաբերում է «Սիթիին», Անգլիայի առաջնությունում երկու անգամ անընդմեջ հաղթելուց հետո, կարծում եմ, Պեպի համար այս մրցաշրջանում առաջնային կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում։ Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա հետագայում, բայց ես այս երեք ակումբներին տեսնում եմ որպես պոտենցիալ հաղթողներ», - Չավիի խոսքերն է մեջբերում Mirror պարբերականը։

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկայումս «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հնարավոր հաղթողների մասին։ 

«Բացի «Բարսելոնայից», այս մրցաշրջանի ֆավորիտներն են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Մենք արդեն գիտենք, որ «Լիվերպուլը» օժտված է ամեն ինչով, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգայում։ Այն շատ ուժեղ թիմ է։

Ինչ վերաբերում է «Սիթիին», Անգլիայի առաջնությունում երկու անգամ անընդմեջ հաղթելուց հետո, կարծում եմ, Պեպի համար այս մրցաշրջանում առաջնային կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում։ Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա հետագայում, բայց ես այս երեք ակումբներին տեսնում եմ որպես պոտենցիալ հաղթողներ», - Չավիի խոսքերն է մեջբերում Mirror պարբերականը։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0