TotalFootball.am


18.09.19 17:33

Լեհական ֆուտբոլի լեգենդը տպավորված է Մխիթարյանի դեբյուտով


Լեհական ֆուտբոլի լեգենդ և «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Զբիգնեվ Բոնեկը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեբյուտի մասին Ա Սերիայի 3-րդ տուրի «Սասուոլոյի» հետ խաղում։

«Լեհաստանի հավաքականի կազմում մենք երկու անգամ հանդիպել ենք Հայաստանի ընտրանուն և պետք է ասել, որ այդ թիմը հիացրեց ինձ, իսկ ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա կարող եմ ասել, որ նա օժտված է մեծ տեխնիկական որակներով, նա հիանալի խաղընկեր է այնպիսի խաղացողի համար, ինչպիսին Ջեկոն է։ «Ռոմայում» արդեն վաղուց կարիք ունեին այնպիսի խաղացողի, ինչպիսին նա է։ Մխիթարյանը կարող է օգնել նրանց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել», - Բոնեկի խոսքերն է մեջբերում Forza Roma-ն։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0