TotalFootball.am


17.09.19 10:15

Կլոպ.««Լիվերպուլը» չի կարող լինել Եվրոպայի լավագույն թիմը»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հայտարարությանը։ Վերջինս հայտարարել էր, որ մերսիսայդյան թիմը լավագույնն է Եվրոպայում։

«Մենք չենք կարող լինել լավագույն թիմը Եվրոպայում, քանի որ «Մանչեսթեր Սիթին» լավագույն թիմն է աշխարհում։ Կարծում եմ՝ մենք նույն մոլորակի վրա ենք գտնվում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։

Նշենք, որ ՉԼ-ի խմբային փուլի «Նապոլի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0