TotalFootball.am


16.09.19 21:03

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Արարատի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել


Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն հրաժարական է տվել, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

««Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ: Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:

Շնորհակալություն ենք հայտնում 48-ամյա մասնագետին կատարված աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայի ընթացքում «Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը»,- գրված է հայտարարությունում։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0