«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը Bild-ին տված հարցազրույցում խոստվանել է, որ խորհուրդ է տվել իր եղբայր Ժերոմ Բոատենգին «Բավարիայից» տեղափոխվել «Յուվենտուս»։
«Հրաշալի կլիներ եղբորս տեսնել Իտալիայում։ Նա շատ չի խաղում «Բավարիայում»։ Ամեն դեպքում ես նրան խորհուրդ եմ տվել տեղափոխվել «Յուվենտուս»։
«Յուվեն» հրաշալի ակումբ է, իսկ Սերիա Ա-ն հետաքրքիր լիգա է»,- հայտարարել է Կևին-Պրինս Բոատենգը։