Ռոբերտ Պրոսինեչկին բացատրել է, թե ինչու է որոշել չհեռանալ Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզչի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում բոսնիացիները 4:2 հաշվով պարտվեց Հայաստանի հավաքականին, որից հետո Պրոսինեչկին հայտարարեց իր պաշտոնը լքելու մասին: Այսօր պաշտոնապես հաղորդվեց, որ 50-ամյա մանագետը կշարունակի իր աշխատանքը հավաքականում:
«Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք խաղալ ցանկացած թիմի դեմ և ունենք մակարդակ: Երկու օր տևած քննարկումներից հետոմ ես փոխեցի իմ որոշումը:
Որոշ խաղացողներ չցուցադրեցին իրենց լավագույն խաղը և գուցե դա իմ ամենամեծ բացթողնումն էր: Մենք կարող ենք դրա մասին երկար խոսել, բայց...
Գուցե ամենահեշտ որոշումը կլիներ հեռանալը, բայց մենք կպայքարենք, քանի որ դեռ շանս ունենք ԵՎՐՈ 2020-ի ունեգիր նվաճելու համար՝ թեկուզ մեծ դժվարությունների բախվելով»,- Պրոսիչնեչկիի խոսքն է մեջբերել Faktor.ba-ն: