TotalFootball.am


22.08.19 23:15

Պետրոս Ավետիսյան.«Կարևորն այն է, որ հաղթեցինք»


Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց «Դուդելանժին»:

Երևանյան թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը խոսել է այդ խաղի մասին:

«Կարծում եմ,որ կարևորն այն է, որ թիմը հաղթել է: Շատ լավ հնարավորություն ունեի, բայց գնդակը դիպավ դարպասաձողին: Օգոստոսի 25-ին առաջնության խաղ պետք է անցկացնենք, որից հետո Լյուքսեմբուրգում պետք է իրականացնենք ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ ազգի երազանքը:

Հանդերձարանում շատ լավ տրամադրություն էր, սակայն հասկանում ենք, որ մի փոքր զուսպ պետք է լինենք, քանի որ դեռ պետք է կատարենք գործի կեսը»,- ասել է Ավետիսյանը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0