«Յուվենտուսի» նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան հիշել է թուրինյան ակումբում անցկացրած ժամանակաշրջանը: 2013 թվականին ֆրանսիացին վարձավճարով չինական «Շանհայ Շենհուայից» տեղափոխվեց «Ծեր Սենյորա»:
Իտալական թիմում հարձակվողն անցկացրեց 45 րոպեից քիչ, չխփեց ոչ մի գոլ, բայց դարձավ երկրի չեմպիոն:
«2013 թվականին ես ընդունեցի «Յուվենտուսի» առաջարկը, քանզի այն մեծագույն ակումբ է, որը այդ ժամանակ գլխավորում էր Ա Սերիան: Նույնիսկ չէի ենթադրում, որ այդ ժամանակաշրջանը կդառնա վատագույնն իմ կարիերայում: Անկեղծ ասած՝ երբ ինձ մոտ ինչ-որ մեկը սկսում է խոսել «Յուվեի» մասին, ես աշխատում եմ միանգամից փոխել թեման ... Ցավում եմ կարիերայի այդ ժամանակաշրջանի համար: Ես աչքի եմ ընկել իմ կարիերայի բոլոր թիմերում՝ բացի «Յուվենտուսից», - Անելկայի խոսքերն է մեջբերում The Sun-ը: