TotalFootball.am


21.08.19 14:13

Իտալական երկու ակումբ կպայքարեն Լյորենտեի համար


Իտալական երկու ակումբ հետաքրքրվում է Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով, որը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Տոտենհեմից» և ունի ազատ գործակալի կարգավիճակ: 

Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրվում են «Նապոլին» և «Ինտերը»: 

Հինգշաբթի օրը «Նապոլիի» ներկայացուցիչները կհանդիպեն Լյորենտեի հետ: 

«Ինտերը» նույնպես ցանկանում է ձեռք բերել Լյորենտեին և նրան առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0