TotalFootball.am


21.08.19 03:42

Պեպե. ««Արսենալը» ցականում է հաղթել Եվրոպա լիգան»


«Արսենալի» նորեկ Նիկոլա Պեպեն խոսել է իր ադապտացիայի և այս մրցաշրջանի նպատակների մասին: 

«Ես ինձ լավ եմ զգում, քանի որ գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսում է ֆրանսերեն և մենք կարողանում ենք շփվել: 

Ես այստեղ նորեկ եմ, մարտավարությունը, տակտիկան նոր է և դա է պատճառը, որ ինձ իսկապես անհրաժեշտ է մարզչի աջակցությունը: 

Ինձ համար կարևոր է նաև անգլերեն սովորելը և այդ հարցում նույնպես նա ինձ օգնում է: 

Ես որոշել եմ այստեղ գալ, քանի որ այս ակումբը մեծ հավակնություններ ունի: Նրանք ցանկանում են վերադառնալ Չեմպիոնների լիգա: Ես նույնպես հավակնոտ մարդ եմ և ընտրությունը կարելի է տրամաբանական համարել: Ինձ դուր է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգան, քանի որ այն աշխարհի լավագույն լիգան է:

Մեր նպատակն է հաղթել Եվրոպա լիգան: Դա եվրոպական գավաթ է ու մենք ցանկանում ենք ավելիին հասնել, քան նախորդ մրցաշրջանում»,- Պեպեի խոսքն է մեջբերել «Արսենալի» պաշտոնական կայքը: 

Հիշեցնենք, որ Պեպեն «զինագործների» շարքը համալրել է այս ամռանը: Սա «Արսենալի» պատմության ամենաթանկ գործարքն է: Պեպեն ֆրանսիական «Լիլլից» «Արսենալ» է տեղափոխվել 80 մլն եվրոյի դիմաց: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0