«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կմասնակցի «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Վենսան Կոմպանիի հրաժեշտի խաղին:
Բելգիացին հեռացել էր թիմից այս ամռանը՝ տեղափոխվելով բելգիական «Անդերլեխտ»:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: Պեպ Գվարդիոլան կգլխավորի «Ման.Սիթիի» բոլոր աստղերի թիմը, իսկ Ռոբերտո Մարտինեսը՝ ԱՊԼ-ի աստղերի հավաքականը:
Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2010-2013 թվականների ընթացքում: Իտալացին անցկացրած 80 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ: