TotalFootball.am


20.08.19 14:50

[ԱՂԲՅՈՒՐ] Պերեսը ցանկանում է գնել Նեյմարի տրանսֆերը, որպեսզի վրեժխնդիր լինի «Բարսելոնայից»


«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը։

Ինչպես փոխանցում է Sport.es-ը, Պերեսը ցանկանում է գնել բրազիլացու տրանսֆերը, որպեսզի վրեժխնդիր լինի «Բարսելոնայից»։ 2013 թվականին Նեյմարը մոտ է եղել «արքայական» ակումբ տեղափոխվելուն, բայց վերջին պահին բրազիլացու տրանսֆերը գնել է կատալոնական ակումբը։

Նշենք, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչը չի ցանկանում, որ Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»։ Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0