TotalFootball.am


16.08.19 15:43

Լովրենի «Ռոմա» տեղափոխությունը ձախողվել է


«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենի «Ռոմա» տեղափոխությունը ձախողվել է: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: 

Ըստ աղբյուրի՝ հռոմեացիները ցանկանում էին վարձակալել 30-ամյա ֆուտբոլիստին և եթե նա 20 խաղ անցկացներ թիմում, ապա պարտադիր կլիներ նրա լրիվ տրանսֆերի գնումը 20 մլն եվրոյով: 

Խորվաթ ֆուտբոլիստը համաձայնեցրել էր աշխատավարձի չափը, սակայն 1 մլն եվրո բոնուս է պահանջել, ինչն էլ դուր չի եկել իտալական կողմին: 

Բայց նշվում է, որ գործարքը չեղարկվել է «Լիվերպուլի» պահանջով:  





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0