TotalFootball.am


13.08.19 16:14

«Տոտենհեմը» ցանկանում է 2,5 անգամ բարձրացնել իր ֆուտբոլիստի աշխատավարձը


Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է երկարաձգել Քրիստիան Էրիկսենի պայմանագիրը, հայտնում է Daily Mail-ը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, լոնդոնյան ակումբը պատրաստ է 2,5 անգամ բարձրացնել 27-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը։ Ֆուտբոլիստը շաբաթական 80 հազար ֆունտ սթերլինգի փոխարեն կստանա 200 հազար ֆունտ սթերլինգ։

Հաղորդվում է, որ դանիացին հնարավոր է հրաժարվի, քանի որ ցանկանում է տեղափոխվել թոփ ակումբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ատլետիկոն», «Յուվենտուսը» և «Միլանը»։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0