Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ: Այս թիմին հաղթելու դեպքում հայկական ակումբը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի կմրցի այս 5 զույգերի պարտվողներից մեկի հետ: Վիճակահանությունը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 14:25-ին:
«Նյու Սեյնթս» (Ուելս) - «Կոպենհագեն» (Դանիա)
«Սաբուրտալո» (Վրաստան) - Զագրեբի «Դինամո» (Խորվաթիա)
«Սուտյեսկա» (Մոնտենեգրո) - «ԱՊՈԵԼ» (Կիպրոս)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «ՀԻԿ» (Ֆինլանդիա)
«Կլուժ» (Ռումինիա) - «Մաքաբի Թել-Ավիվ» (Իսրայել)