«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը International Champions Cup-ի «Բավարիայի» դեմ խաղում կրած պարտությունից հետո (3:1) խոսել է Գարեթ Բեյլի ապագայի մասին:
«Բեյլը չխաղաց, քանի որ նա մոտ է թիմից հեռանալուն: Հուսով ենք՝ նա շուտով կհեռանա: Դա լավագույն որոշումը կլինի բոլորի համար: Մենք աշխատաում ենք նրա՝ այլ ակումբ տեղափոխվելու ուղղությամբ:
Ես անձնական ոչինչ չունեմ նրա հանդեպ, բայց եկել է ժամանակն անելու այն, ինչ պետք է լիներ: Պետք է փոփոխություններ կատարել:
Նրա հեռանալը մարզչի, ինչպես նաև հենց խաղացողի որոշումն է: Իրավիճակը կփոխվի: Չգիտեմ՝ վաղը, թե մյուս օրը, բայց շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- Զիդանի խոսքն է մեջբերել ESPN-ը: