«Միլանի» պաշտոնական կայքը հայտնել է նոր տրանսֆերի մասին:
Ակումբը ձեռք է բերել 17-ամյա դարպասապահ Անդրեաս Յունգդալին:
Դանիացին 3 տարվա պայմանագիր է ստորագրել միլանյան ակումբի հետ:
Այս տարվա փետրվարին Յունգդալը եղել է Իտալիայում և մի քանի շաբաթ մարզվել է «ռոսոներիների» կազմում: Նա Դանիայի Մ17 տարեկանների հավաքականում մասնակցել է 6 խաղի: