«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Այտոր Կարանկան համեմատել է թիմի նորեկ Էդեն Ազարին Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Ազարը կարողանում եմ արդյունք ապահովել: Պետք է զգույշ լինել՝ նրան Ռոնալդուի հետ համեմատելու ժամանակ: Կրիշտիանուն եզակի է իր տեսակով և իմաստ չունի Ազարի վրա հավելյալ ճնշում գործադրել:
Կարծում եմ՝ նա կարող է արդյունք ապահովել և նա դա ապացուցել է «Չելսիում»:
Իսպանիայում նրա համար ոչինչ չի փոխվի, բայց նա Ռոնալդուին նման չէ»,- Կարանկայի խոսքն է մեջբերել Marca-ն: