«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը միլանյան ակումբ համարում է առաջնային նպատակ.
«Հիասթափված եմ, որ բանակցությունները փակուղի են մտել: Փաստացի Լուկակուն դեռ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստ է:
Դուք լավ գիտեք, որ ես շատ եմ հավանում Լուկակուին: Ասեմ ավելին, ես ցանկանում էի ձեռք բերել նրան, երբ դեռևս «Չելսիում» էի:
Մեզ համար Լուկակուի տրանսֆերը առաջնային նպատակներից մեկն է»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: