«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերային իրավունքները, այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց մեծ գումար է պահանջում Ռոմելու Լուկակուի համար և միլանյան թիմը որոշել է ձեռք բերել ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվողի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Կավանին ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին «Նապոլիից»։