«Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիգտը խոստովանել է, որ տխրում է, որ պետք է լքի «Այաքսը»։
«Ես տաս տարի խաղացել եմ երիտասարդական հատվածում և երեք տարի առաջին թիմում, բայց ցավոք ես հիմա պետք է քայլ առաջ կատարեմ։
Տխուր եմ, որ լքեցի «Այաքսը»։ Այստեղ ես ունեցել եմ լավ և վատ պահեր։ Կկարոտեմ թիմը, բայց որևէ մեկը չգիտի, թե ինչ է սպասվում ապագայում»,-ասել է հոլանդացին։