TotalFootball.am


16.07.19 14:02

Պերեսն ու Զիդանը տարաձայնություններ ունեն Վինիսիուսի վերաբերյալ


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարաձայնություններ ունեն թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորի վերաբերյալ: 

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Զիդանը ցանկանում է բրազիլացուն վարձակալական հիմունքներով բաց թողնել այլ ակումբ, որպեսզի 19-ամյա ֆուտբոլիստը լիարժեք խաղային պրակտիկա ունենա: 

Ֆլորենտինո Պերեսն էլ, իր հերթին, ցանկանում է, որ Վինիսիուսը մնա թիմում և լինի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: 

Նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0