TotalFootball.am


12.07.19 12:53

Մխիթարյան.«Հպարտ եմ թե ինչ եմ հասել և որտեղ եմ հիմա գտնվում»


Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵՎՐՈ Մ-19 2019-ից առաջ խոսել է հավաքականի շապիկը կրելու զգացողությունների մասին։

«Միշտ հպարտացել և մեծ հաճույքով եմ հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ դուր էր գալիս խաղալ անծանոթ հավաքականների և ֆուտբոլիստների դեմ։ Այդ տարիքում դա մեզ համար անգնահատելի փորձ էր։

Մ-19 հավաքականում դու մեծ փորձ ես ձեռք բերում, քանի որ խաղում ես ներքին առաջնությունից ավելի ուժեղ մրցակիցների դեմ։ Այդ մակարդակում ես տեսա, որ ֆուտբոլը արագ է և ամեն ինչ պետք է արագ անել։

Այդ ժամանակ իմ սիրած ֆուտբոլիստը Զինեդին Զիդանն էր։ Նա խաղադաշտում Պիկասոն էր և անհավանական հրաշքներ էր գործում գնդակով։ 

Չեմ սիրում գովել ինձ։ Ամեն ինչ հաճույքով եմ կատարում։ Հպարտանում եմ, թե ինչպես ինձ ստեղծեցի, ինչի եմ հասել և որտեղ եմ հիմա գտնվում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում UEFA-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյան ԵՎՐՈ Մ-19 2019-ի դեսպանն է։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0