TotalFootball.am


11.07.19 20:07

AS. «Ռեալը» ընտրություն է կատարել Նեյմարի և Մբապեի միջև


«Ռեալն» այլևս չի հետաքրքրվում  ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով: Ինչպես տեղեկացնում է AS-ը՝  27-ամյա բրազիլացին երկար ժամանակ համարվում էր «արքայական ակումբի» գլխավոր տրանսֆերային թիրախը, որին ցանկանում էր «Ռեալում» տեսնել անձամբ Ֆլորենտինո Պերեսը: 

Հաղորդվում է, որ Նեյմարն այլևս չի մտնում «Ռեալի» տրանսֆերային ծրագրերի մեջ: Մադրիդյան ակումբը պլանավորում է ապագայում ձեռք բերել փարիզյան ակումբի մեկ այլ հարձակվող Կիլիան Մբապեին: 

Վերջինիս գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0