TotalFootball.am


26.06.19 19:35

«Այաքսի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեալ»


«Այաքսի» կիսապաշտպան Դոննի Վան Դե Բեկը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը կփորձի ձեռք բերել Վան Դե Բեկին, եթե չկարողանա պայմանավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ: 

Ամստերդամյան ակումբն իր ֆուտբոլիստի համար պահանջում է 60-70 մլն եվրո, որը գրեթե 100 միլիոնով պակաս է այն թվից, որը «Ռեալը» պետք է վճարի Պոգբայի համար: 

Նախորդ մրցաշրջանում Վան Դե Բեկը մասնակցել է 57 խաղի՝ դառնալով 17 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0