TotalFootball.am


25.06.19 23:30

[ՎԻԴԵՈ] «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակից ԱԻԿ-ը սեփական հարկի տակ պարտվել է «Նորչեպինգին»


Շվեդիայի առաջնության 18-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակից ԱԻԿ-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց «Նորչեպինգից»: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 9-ին, Ավան ակադեմիայի ստադիոնում: Իսկ Պատասխանը հանդիպումը Ստոկհոլմի «Ֆրենդ Արենայում»՝ հուլիսի 16-ին: 

Հանդիպման 44-րդ րոպեին Քրիստոֆեր Նյումանը բացեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկից 10 րոպե անց ԱԻԿ-ը մնաց 10 հոգով: Վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց Պանայոտիս Դիմիտրիադիսը: 

63-րդ րոպեին Նյումանը երկրորդ գոլը խփեց և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը: 

 

 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0