TotalFootball.am


25.06.19 21:22

Անգլիական ակումբն առաջարկել է Տոտտիին վերսկսել ֆուտբոլիստի կարիերան


«Լիդսի» տնօրենների խորհրդի անդամ Անդրեա Ռադրիցանին առաջարկել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտիին վերսկսել կարիերան: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի մոտ ընկերներից մեկը, սակայն չի նշել ակումբի անունը: Այնուամենայնիվ՝ ըստ լուրերի՝ այդ ակումբը հենց «Լիդսն» է: 

«Ես գիտեմ, որ անգլիական ակումբներից մեկի ղեկավարությունն առաջարկել է Տոտտիին վերսկսել կարիերան: «Լի՞դսը»: Չեմ կարող ասել»,- Տոտտիի ընկերոջ խոսքն է մեջբերել Tuttomercatoweb-ը: 

Հիշեցնենք, որ 42-ամյա Տոտտին, որը երկու տարի առաջ ավարտել էր կարիերան ու ադմինիստրատիվ պաշտոն էր զբաղեցնում հռոմեական ակումբում, վերջերս հեռացել է ակումբից: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0