TotalFootball.am


23.06.19 21:12

Ռոնալդուն խոշոր թեյավճար է թողել Հունաստանում


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոշոր թեյավճար է թողել հունական հանգստավայրի աշխատակիցներին: 

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, պորտուգալացին Կոստա-Նավարինո հանգստվայրում այնքան գոհ է եղել աշխատակիցների վերաբերմունքից, որ 20 հազար եվրո թեյավճար է թողել նրանց: 

Հաղորդվում է, որ Ռոնալդուն 56 հազար եվրո է վճարել այնտեղ հանգիստն անցկացնելու համար: 

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի 43 խաղում դարձել է 28 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0