TotalFootball.am


23.06.19 04:13

Տիգրան Բարսեղյանը կարող է ավելի բարձր մակարդակի թիմ տեղափոխվել


«Աստանան» նոր հարձակվող և եզրային կիսապաշտպան է փնտրում: Ինչպես տեղեկացնում է kazfootball.kz-ն, Ջունիոր Կաբանգայի հեռանալուց հետո Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել «Աստանա»: 

Ղազախական ակումբը ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժի» դեմ խաղից առաջ: 

Հիշեցնենք, որ Բարսեղյանը «Կայսար» է տեղափոխվել այս տարվա հունվարին, որտեղ անցկացրած 14 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Տիգրանը Ղազախստանի գավաթի խաղարկության 3 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0