TotalFootball.am


20.06.19 17:02

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը կոչ է արել ակումբին վաճառել Մխիթարյանին ու Օզիլին


«Արսենալի» նախկին հարձակվող Չարլի Նիկոլասը կոչ է արել ակումբին վաճառել թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանին, Մեսութ Օզիլին և Լուկաս Տորեյրային: 

«Մենք նորից դանդաղում ենք տրանսֆերային շուկայում: Մարզիչը մի քանի տարբերակներ է դիտարկում, որոնցից ամենաառանցքայինը պաշտպանության գիծն ուժեղացնելն է: 

«Ես հույս ունեմ, որ նոր տրանսֆերները չեն ուշանա: «Արսենալին» անհրաժաշետ է երեք պաշտպան, որոնց տրանսֆերային արժեքը կլինի 60-70 մլն ֆունտ ստեռլինգ: 

«Շահավետ առաջարկ ստանալու դեպքում պետք է վաճառել Մխիթարյանին, Օզիլին ու Տորեյրային: Վերջինս կարծես ցանկանում է վերադառնալ Իտալիա: Իսկ ահա Օբամեյանգին և Լակազետին պետք է պահել թիմում»,- Նիկոլասի խոսքն է մեջբերել Sky Sports-ը: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0