TotalFootball.am


18.06.19 12:51

Football Italia. Պլատինին ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով


ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Football Italia-ն: 

Հաղորդվում է, որ Քաթարին 2022 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը տրամադրելու գործի հետաքննության արդյունքում ձերբակալվել է Պլատինին: 

Պլատինին գտնվում է Ֆրանսիայի Նանտերեի հակակոռուպցիոն ղեկավարման դատական ոստիկանությունում: 

Հիշեցնենք, որ Պլատինին ՈւԵՖԱ-ի նախագահն է եղել 2007-ից 2015 թվականների ընթացքում: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0