TotalFootball.am


12.06.19 15:58

Խամեսը որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան


«Նապոլին» շարունակում է «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շկիրան՝ Խամեսը տվել է իր համաձայնությունն իտալական ակումբ տեղափոխվելու համար: 

Նրան Նեապոլ է հրավիրել Կառլո Անչելոտին, որի հետ կոլումբացին աշխատել է «Ռեալում» և «Բավարիայում»: 

Հիշեցնենք, որ Խամեսը վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է «Բավարիայում» և հիմա վերադարձել է Մադրիդի «Ռեալ»: Ավելի վաղ հաղորդվում է, որ ֆուտբոլիստը չի մտնում Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ  և կհեռանա թիմից: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0