Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ցանկանում է հեռանալ թիմից, այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սլովակ դարպասապահ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ 26-ամյա դարպասապահը ապրիլին մադրիդյան ակումբի հետ երկարաձգեց պայմանագիրը և նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչ 2023 թվականը։