TotalFootball.am


22.05.19 03:09

Բերեզովսկի. «Մխիթարյանը կարող էր ևս մեկ եզրափակչի մասնակցել, բայց...»


Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու վերաբերյալ ընդունած որոշման մասին: 

«Շատ եմ ցավում: Սա կարող էր Եվրոպա լիգայի հերթական եզրափակիչը լինել Հենրիխի համար, առավել ևս, որ նախորդ անգամ նա հիանալի հանդես եկավ: Բայց քաղաքականությունը խառնում են ֆուտբոլի հետ, ինչն իմ կարծիքով՝ ճիշտ չէ: 

Չգիտեմ՝ կա՞ UEFA-ի մեղքն այս հարցում, թե ոչ: Երաշխիքներ տրվել են, բայց այստեղ հարցը Մխիթարյանի անվտանգությունն է այդ երկրում: Դա է պատճառը, որ «Արսենալի» ղեկավարությունը ըմբռնումով մոտեցավ և որոշեց, որ այսպես ճիշտ կլինի: Ինչպե՞ս այս որոշումը կանդրադառնա Հենրիխի վրա: Դժվար է գուշակելը, ավելի ճիշտ կլինի զանգել և հենց նրանից էլ հարցնել»,- Բերեզովսկիի խոսքն է Match TV-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0