TotalFootball.am


21.05.19 20:37

Էմերին խոսել է Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելու մասին


«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին: 

«Շատ տխուր լուր է, բայց մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ այն անձնական որոշում է: Մենք պետք է հարգենք այն: Ես հիմա չեմ հասկանում քաղաքական այդ խնդիրները, բայց պետք է հարգեմ Հենրիխի որոշումը: 

Ես խոսել եմ առավոտյան Հենրիխի հետ: Դա նրա անձնական որոշումն է և ես հարգում եմ այն: Նա ուզում է խաղալ և օգնել թիմին: Բայց ընտանիքի անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացվել, որ նա չմեկնի Բաքու: 

Ես չեմ կարող ստիպել նրան մեկնել մեզ հետ: Ես պետք է հարգեմ այս որոշումը»,- ասել է Էմերին: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0