TotalFootball.am


23.04.19 16:13

Պարլոր. ««Արսենալը» պետք է թարմացնի թիմի կազմը»


«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ռեյ Պարլորը կարծում է, որ լոնդոնյան ակումբը պետք է թարմացնի թիմի կազմը: 

«Այս մրցաշրջանը մեծ փորձություն է Էմերիի համար: Ես մրցաշրջանի սկզբում ասել էի, որ եթե նրանք հայտնվեն ԱՊԼ-ի լավագույն քառյակում, ապա «Արսենալի» համար դա հիանալի կլինի: 

Ակումբը դեռ թիմ է կառուցում և հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կանեն նրանք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: ՄՅՈւ-ն և «Արսենալը» պետք է թարմացնեն թիմի կազմը:

ՄՅՈւ-ի և «Տոտենհեմի» պարտություններից հետո «Արսենալը» լավ հնարավորություն ուներ ամրապնդվելու լավագույն քառյակում, սակայն նրանք պարտվեցին «Քրիսթալ Փելասին»: 

Ինձ զարմացրեց այս խաղում թիմի մեկնարկային կազմը, այնուամենայնիվ, չեմ կարող մեղադրել Էմերիին, քանի որ նա հիանալի աշխատանք է կատարել մինչ այս»,- Պարլորի խոսքերն է մեջբերել talkSPORT-ը: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0