TotalFootball.am


23.04.19 15:19

«Յուվեում» որոշում են կայացրել Մոյզե Կինի ապագայի վերաբերյալ


«Յուվենտուսը» մոտ է թիմի հարձակվող Մոյզե Կինի պայմանագիրը երկարաձգելուն: Բանակցությունները շուտով կավարտվեն: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: 

Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնացրել են նոր պայմանագրի կետերը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա գրեթե 4 անգամ: Նոր համաձայնագրով երիտասարդ իտալացին կվաստակի տարեկան 2 մլն եվրո: 

Կինի գործող պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին: 

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0